TikTopper կայքում կատարված գնումների դեպքում մենք ձգտում ենք ապահովել հարմար և թափանցիկ հետ վերադարձի գործընթաց։

1. Հետ վերադարձի պայմաններ (առցանց պատվերներ)

Կայքով կատարված գնումները ենթակա են հետ վերադարձի միայն TikTopper թիմի կողմից դիմումի նախնական գնահատումից հետո։

Եթե Ձեր դիմումը հաստատվում է՝

  • Պատվերը պետք է վերադարձվի ամբողջական՝ նույն փաթեթավորմամբ
  • Ապրանքը չպետք է օգտագործված կամ վնասված լինի
  • Պատվերը պետք է ուղարկվի մեր նշված հասցեով

Ստանալուց հետո՝ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում, գումարը կվերադարձվի՝
չհաշված առաքման վճարը

2. Փոխանակում

Առցանց կատարված պատվերների դեպքում փոխանակում չի իրականացվում։

3. Վերադարձ մասնաճյուղերի միջոցով

Դուք կարող եք առցանց գնումները վերադարձնել նաև մեր նշված հասցեով կամ նախապես կապ հաստատել մեզ հետ, և մենք կօգնենք կազմակերպել գործընթացը։

Եթե գնումը կատարվել է գործընկեր խանութներից կամ այլ վաճառքի կետերից, վերադարձը պետք է իրականացվի հենց տվյալ վաճառքի կետում։

4. Գնումներ ֆիզիկական վաճառքի կետերից

Եթե գնում եք կատարել ֆիզիկական վաճառքի կետից՝

  • Հետ վերադարձը հնարավոր է 14 աշխատանքային օրվա ընթացքում
  • Պարտադիր է ներկայացնել գնումը հաստատող փաստաթուղթ (կտրոն)
  • Ապրանքը պետք է լինի չօգտագործված և պահպանած իր տեսքը

Վերադարձը կատարվում է մեր աշխատակցի կողմից հաստատումից հետո, և գումարը վերադարձվում է ամբողջությամբ։

5. Հետ վերադարձի հասցե

Հասցե՝
ՀՀ, ք․ Աբովյան, Պետրոսյան փողոց

(Վերադարձի մանրամասների համար նախապես խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ)

6. Կապ մեզ հետ

Եթե ունեք հարցեր հետ վերադարձի կամ պատվերի հետ կապված՝

Հեռախոս՝
+374 44 537 737

Էլ. փոստ՝
tiktopper.am@gmail.com

Աշխատանքային ժամեր՝
Երկուշաբթի – Ուրբաթ, 09:00 – 18:00